Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեպքեր, բացահայտումներ

Կնոջ աչքերից եւ ականջներից 120 թրթուր են հեռացվել. news.am

Կնոջ աչքերից եւ ականջներից 120 թրթուր են հեռացվել. news.am

Կանադայի բնակչուհիներից մեկի բախտը պարզապես չի բերել: Ինքնազգացողության կտրուկ վատացման արդյունքում կնոջը, ում անունը չի հաղորդվում, հիվանդանոց էին տեղափոխել, եւ հիվանդասենյակում, որտեղից-որտեղ, մարդու մաշկի տակ անցնելու եւ օրգանիզմում թրթուրներ թողնելու սովորությամբ աչքի ընկնող գիշակեր ճանճ էր հայտնվել, հաղորդում է Metro-ն:

 

Բժիշկները խոստովանել են, որ պատկերացում անգամ չունեն, թե որտեղից կարող էր այդչափ վտանգավոր միջատը հիվանդանոցում հայտնվել: «Հիվանդը ինտենսիվ թերապիայի բաժանմունքում՝ փակ պատուհաններով եւ դռներով սենյակում էր պառկած: Եվ, այդուհանդերձ, գիշակեր ճանճին ինչ-որ կերպ հաջողվել է ներս թափանցել, ըստ ամենայնի՝ հիվանդանոցի հարեւան կորպուսից», - ասվում է բժշկական զեկույցում:

 

Միջատը կնոջ մաշկի տակ, ամենայն հավանականությամբ, վերջինիս քնած կամ անգիտակից լինելու ընթացքում է անցել: Մի քանի օրվա ընթացքում, երբ կինն անշարժ պառկած է մնացել, ճանճին հաջողվել է նրա հոնքերի եւ ականջների շրջանում հարյուրից ավելի թրթուրներ թողնել:

 

Ահասարսուռ տեսքի թրթուները հայտնաբերած բժիշկները շոկի մեջ են ընկել: Դրանց հեռացումը կնոջ ականջներից եւ աչքերից մի քանի ժամ է տեւել: Բարեբախտաբար, միջատները չէին հասցրել լուրջ վնաս հասցնել օրգանիզմին: Կարճ ժամանակ անց կինը դուրս է գրվել հիվանդանոցից:

 

Սա բոլորովին էլ առաջին դեպքը չէ, երբ մարդու մարմնում մակաբույծ է ապաստան գտնում:

 

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ